ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Ռուսաստանում։ Մինսկում կայացած խորհրդի նիստից հետո այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին Մոսկվայում», - նշել է նա։
Միջկառավարական խորհուրդը ԵԱՏՄ մարմին է, որը բաղկացած է կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից: 2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում` Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում է Բելառուսը։
ԵԱՏՄ-ն 5 անդամ ունի՝ Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը։