ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է արտասահմանյան ֆիլմերի համար սահմանել 100 %-անոց մաքսատուրքեր:
«Այլ երկրները մեզանից գողացել են ամերիկյան կինոարտադրությունը` ինչպես կոնֆետը՝ երեխայից։ Հատկապես տուժել է թույլ և անգործունակ նահանգապետ ունեցող Կալիֆոռնիան»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։
Թրամփի մաքսատուրքերի պատճառով ապրիլին Պեկինը հայտարարել էր ամերիկյան կինոյի ներմուծման կրճատման մասին։ Չինաստանը նաև հիշեցրել էր ԱՄՆ-ին, որ իր կինոշուկան աշխարհում մեծությամբ երկրորդն է:
Իսկ արդեն մայիսին ԱՄՆ նախագահը սպառնաց 100 %-անոց մաքսատուրքեր սահմանել արտասահմանյան ցանկացած ֆիլմի համար։ Այն ժամանակ կինոփորձագետներն ասում էին, որ ամերիկյան կինոարդյունաբերության համար Թրամփի միջոցառումները կարող են ոչ միայն անօգուտ լինել, այլև վնասել։