Սևաստոպոլում ռուսաստանցի կին է ձերբակալվել, որը շեֆ–խոհարար էր աշխատում քաղաքի սննդի կետերից մեկում և ծրագրում էր թունավորել ռազմական հատուկ գործողության մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Կինը համագործակցել է ուկրաինական հետախուզության հետ։ Նա նաև Ուկրաինային է փոխանցել Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման վայրերի լուսանկարները, որոնք Ուկրաինայի զինված ուժերը հետագայում օգտագործել են հրթիռային գրոհներ ծրագրելու համար։
Քրգործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։