Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի և Պետրոդվորեցի շրջանների շինհրապարակներում կատարված կանխարգելիչ գործողություններից հետո ոստիկանություն է տեղափոխվել շուրջ 100 օտարերկրյա քաղաքացի, որոնցից կեսի աշխատանքային թույլտվությունները կչեղարկվեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ իրավապահները շուրջ 300 միգրանտ են հայտնաբերել, որոնք աշխատել են շինհրապարակներում։
«Երկրում գտնվելու և աշխատանքային գործունեության օրինականությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով 98 օտարերկրացիներ լրացուցիչ ստուգումների համար տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ։ Պարզվել է, որ 48–ը գրանցված են եղել այլ կազմակերպություններում, բայց անօրինական աշխատել են շինհրապարակներում։ Այժմ միգրացիոն ծառայությունը որոշում է նրանց աշխատանքային թույլտվությունները չեղարկելու հարցը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Եվս 24 օտարերկրյա քաղաքացիների մոտ գրանցման կանոնների խախտումներ են հայտնաբերվել, նրանց վարչական պատասխանատվության են ենթարկվել։ Հինգը կարտաքսվեն Ռուսաստանից։