ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 28-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկ է շրջվել, խցիկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «XCMG QY70K» մակնիշի ավտոկռունկը աշխատանքներ իրականացնելիս շրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում, շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են վերջինիս մահը։