ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 11-ից։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին հայտնեց մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Կունենանք 5–6 բեմահարթակ` ռոք, ջազ, էստրադային, ռետրո, դասական, և Հանրապետության հրապարակում կկայանա երգիչ Թաթա Սիմոնյանի գալա համերգը»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ այս տարի հյուրեր կլինեն արտասահմանից։ Միջոցառումները մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտության փոքր փառատոնով, որը կանցկացվի Դիանա Աբգարի անվան այգում։