Բաքվի դատարանում անդրադարձել են 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմին

«Դատավարություն» Բաքվում
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր դատարանը հրապարակել է 2016 թ. քառօրյա պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին:
Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին