Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ արագությամբ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 3–5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +25–ից +27, երեկոյան` +17–ից +19–ի միջակայքում։
Մահացու սուպերթայֆունը «հարձակվել է» Ասիայի վրա. տարերքը մոտենում է Չինաստանի հարավին