Դուրովը ասել է, թե մեկ տարի առաջ ինչ առաջարկ է ստացել Ֆրանսիայի հետախուզությունից

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը . Արխիվային լուսանկար
Պավել Դուրովը մոտ մեկ տարի առաջ ֆրանսիական հետախուզությունից դիմում էր ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պատմել է, թե ինչպես է Մոլդովայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին՝ 2024 թվականի հոկտեմբերին, ֆրանսիական հետախուզությունը իրեն խոստացել «ծառայության» դիմաց աջակցել դատարանում։
Telegram-ի իր ալիքում հրապարակված գրառման մեջ Դուրովը հայտարարել է, որ մոտ մեկ տարի առաջ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները միջնորդավորված դիմել են իրեն՝ խնդրելով օգնել Մոլդովայի կառավարությանը նախագահական ընտրությունների նախաշեմին գրաքննության ենթարկել որոշ տելեգրամյան ալիքներ: Նա մերժել է այդ խնդրանքը։
«Հետո միջնորդն ինձ հայտնեց, որ այդ համագործակցության դիմաց ֆրանսիական հատուկ ծառայություններն իմ մասին լավ բաներ կպատմեն դատավորին, որն անցյալ տարվա օգոստոսին իմ ձերբակալության մասին որոշում էր կայացրել», - գրել է Դուրովը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի համար այս տեղեկությունը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «ով էլ կասկածեր»։ Նրա խոսքով՝ Արևմուտքը բոլոր ուղղություններով գործում է առանց խղճի։