Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի բեռնափոխադրողների համար

ՊԵԿ-ն առաջարկում է նախապես գրանցվել էլեկտրոնային հարթակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik․ Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանից ելքի ժամանակ բեռնափոխադրողները պետք է էլեկտրոնային համակարգով (ГИС ЭПД) ամրագրեն Վերին Լարսի անցակետ ժամանման ամսաթիվն ու ժամը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում։
ԵՏՀ-ն տրանսպորտային էլեկտրոնային բեռնագրերի համար փաստաթղթերի բազա է նախապատրաստել
Դրա համար անհրաժեշտ է գրանցվել էլեկտրոնային հարթակում, հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը, ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո, ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով փաստաթղթի պատճենը։