ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Երկու մետր տրամագծով աստղակերպը սեպտեմբերի 24–ին անցել է Երկրին շատ մոտ։ Այն մոլորակից նույն հեռավորության վրա է եղել, ինչ նավիգացիոն արբանյակները: Այս մասին հայտնել են ՌԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայում:
«2 մետր տրամագծով 2025 SU4 փոքր աստղակերպը սեպտեմբերի 24-ին (չորեքշաբթի) անցել է մոլորակին շատ մոտ՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 11:30-ին անցնելով մոտ 20 հազար կիլոմետր հեռավորության վրա (մոտավորապես GLONASS և GPS արբանյակների բարձրության վրա»,-ասվում է լաբորատորիայի Telegram-ալիքում:
Նշվում է, որ քարն առաջին անգամ նկատել են Երկրին մոտենալուց մեկ օր առաջ։ Գիտնականների խոսքով՝ այն մոլորակի համար սպառնալիք չի ներկայացրել։ Բայց աստղակերպի թռիչքը ցույց է տվել ներքին արեգակնային համակարգում փոքր երկնային մարմինների բարձր խտությունը և մոլորակի շրջակայքում դրանց հանկարծակի հայտնվելու հնարավորությունը:
Օբյեկտը դասակարգվել է որպես Աթեն ընտանիքին պատկանող։ Ներկայում այս խմբին են պատկանում մոտ 3000 երկնային մարմիններ, որոնցից մոտ 200-ը դասակարգվում են որպես պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ։