Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն հարվածել է Բրյանսկի գյուղերից մեկին, տուժածների թվում երեխա կա. մարզպետ

Տուժածները տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը «Գրադ» հրթիռային համալիրից զանգվածային թիրախային հարված են հասցրել Բրյանսկի Բելայա Բերյոզկա ավանին, ինչի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրանացիստները «Գրադ» ՀԿՌՀ-ից թիրախավորված զանգվածային հարված են հասցրել Տրուբչևսկի շրջանի Բելայա Բերյոզկա գյուղի խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների` խաղաղ քաղաքացիների շրջանում, ցավոք, կան տուժածներ, այդ թվում՝ մեկ երեխա: Նրանք բոլորն օպերատիվ կերպով տեղափոխվել են շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,-գրել է Բոգոմազը Telegram-ալիքում։
Նա նշել է, որ հարվածի հետևանքով եղել են բռնկումներ, վնասվել են բնակելի շենքեր և վարչական շինություններ։
Հետևանքների և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները:
Ուկրաինական դրոնը փորձել է հարձակվել Կուրսկի ԱԷԿ-2-ի վրա
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։