ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը հաշվի է առնում ԱՄՆ-ից ստացվող բոլոր ազդակները։ Այս մասին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին։
Մեկնաբանելով Վաշինգտոնի հայտարարությունները Մոսկվայի հասցեին՝ Ուշակովը հայտնել է, որ հրապարակային արտահայտություններից բացի, փակ ուղիներով շփումներ կան:
«Գիտեք, որ կան հրապարակային հայտարարություններ և կա փակ խողովակներով կապ։ Եվ մենք հաշվի ենք առնում բոլոր ազդանշանները` թե՛ հրապարակային, թե՛ փակ ուղիներով փոխանցվողները։ Այդ ամենը հաշվի ենք առում մեր դիրքորոշման մեջ»-ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են աշխատում ԱՄՆ-ի հետ Վաշինգտոնից հնչող հակասական հայտարարություններից հետո։
Ավելի վաղ Թրամփը Նյու Յորքում Զելենսկու հետ հանդիպումից հետո մի քանի կտրուկ հայտարարություն էր արել Ռուսաստանի հասցեին: Կրեմլը այդ հայտարարությունները անվանել էր անսպասելի, սակայն նշել էր, որ դրանք արվել են Զելենսկու տեսլականի ազդեցությամբ։