«Չեմ ուզում քեզ վնասել»․ Ծառուկյանը ֆուտբոլի խաղադաշտում հանդիպել է Էդուարդ Սպերցյանի հետ

Մարտիկը «Ռոստովի» հետ խաղից առաջ այցելել է Ռուսաստանի չեմպիոնի մարզմանը։
Sputnik
UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը ներկա է գտնվել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» մարզմանը, որտեղ հանդիպել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ: UFC մարտիկի հետ լուսանկարը Սպերցյանը տեղադրել է իր տելեգրամյան ալիքում։
Այս լուսանկարը հրապարակել է նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը՝ գրելով. «Լավ համալրում «Ռոստովի» հետ խաղից առաջ»։
Մարզմանը ծանոթանալուց հետո Ծառուկյանը լոու-քիկ է (մենամարտերում ոտքով հարված՝ ուղղված մրցակցի կոնքին կամ սրունքին – խմբ.) անցկացրել՝ կատակով ոտքով հարվածելով «Կրասնոդարի»ավագին։ Բայց մինչ հարվածը կատարելը, նա ասել է. «Չեմ ուզում քեզ վնասել»:
Այցի ավարտին Արման Ծառուկյանին են նվիրել 11 համարի անվանական մարզաշապիկ:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Կրասնոդար» - «Ռոստով» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին: