Անկարգություններ Հնդկաստանում. հայտարարվել է պարետային ժամ, կան ձերբակալվածներ

Անկարգությունների ընթացքում մահացել է առնվազն չորս մարդ, ավելի քան 80-ը տուժել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Հնդկաստանում անկարգություններ են. կա առնվազն չորս զոհ, ավելի քան 80 տուժած: Այս մասին գրում է հնդկական Hindustan Times թերթը։
Նշվում է, որ Լադախ միութենական տարածքում պարետային ժամ է սահմանվել, տասնյակներով ձերբակալվածներ կան։
«Առնվազն 50 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հինգշաբթի պարետային ժամ սահմանեց Լեհում (Լադախի մայրաքաղաք»,-գրում է պարբերականը:
Լեհի բարձրագույն մարմնի (Leh Apex Body (LAB)) կողմից հայտարարված բողոքն ի պաշտպանություն կենտրոնական կառավարության հետ բանակցությունների (Լադախին նահանգի կարգավիճակ տրամադրելու և նրա վրա Հնդկաստանի սահմանադրության վեցերորդ կետը (ինքնավարության և ինքնակառավարման միջոցներ գրանցված ազգախմբերի համար) տարածելու վերաբերյալ) վերաճել է բռնության, հրկիզումների և փողոցային բախումների։
Ֆրանսիան կրկին փոթորկվել է. ավելի քան կես մլն մարդ է փողոց դուրս եկել
Լադախի մյուս խոշոր քաղաքներում ևս խիստ սահմանափակող միջոցներ են կիրառվել, որոնք արգելում են հինգ և ավելի մարդկանց հավաքները: