ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Նյու Յորքում ավարտվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լավրովը պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմին կներկայացնի Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:
Բանակցությունները տեղի են ունեցել փակ դռների հետևում և տևել են մեկ ժամ։
Հիշեցնենք` վերջին անգամ Լավրովը և Ռուբիոն հանդիպել են այս տարվա հուլիսին Մալայզիայում կայացած ԱՍԵԱՆ միջոցառումների շրջանակներում։