Լավրովն ու Ռուբիոն հանդիպում են անցկացնում Նյու Յորքում. տեսանյութ

Հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Բանակցություններն ընթանում են ավելի վաղ մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լավրովը պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմին կներկայացնի Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 23–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԵՄ աջակցությամբ «Ուկրաինան կարող էր վերականգնել իր տարածքային կորուստները և, ով գիտի, գուցե նույնիսկ ավելի հեռուն գնալ»:
Թրամփը ՄԱԿ-ին մեղադրել է հակամարտությունների կարգավորման հարցում անգործության մեջ