Թուրք մաքսավորները Telegram-ով վաճառել են պաշտպանական համալիրի մասին գաղտնի տվյալներ

Արտահոսած տեղեկությունների թվում են եղել զենքի, այդ թվում՝ «ASELSAN» ընկերության նռնականետների և ինքնաձիգների մատակարարումների մասին տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ստամբուլի դատարանը գաղտնի տեղեկությունների հրապարակման գործով ձերբակալել է 7 մարդու, որոնց թվում են նաև մաքսատան աշխատակիցներ: Նրանք սոցցանցերի միջոցով վաճառել են ներմուծման և արտահանման տվյալներ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության արտադրանքի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sabah թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Ստամբուլի գլխավոր դատախազության հակաահաբեկչական բյուրոն 10 կասկածյալի ձերբակալել էր դեռ հունիսին՝ այն բանից հետո, հայտնաբերված Telegram-խմբում վճարի դիմաց տեղեկություն էր տրամադրվում Թուրքիայի առևտրի նախարարության փակ համակարգից։
Արտահոսած տեղեկությունների թվում են եղել զենքի, այդ թվում՝ ASELSAN ընկերության նռնականետների և ինքնաձիգների մատակարարումների մասին տվյալները։ Տվյալ նյութերն արգելվում է փոխանցել երրորդ անձանց առանց ՊՆ թույլտվության, քանի որ դրանք վերաբերում են պաշտպանական պայմանագրերին:
Telegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվել
Հետաքննությունը պարզել է, որ արտադրանքի քանակի, քաշի և տեսակների մասին տեղեկատվությունը կարող էր հայտնվել ոչ միայն օտարերկրյա պետությունների, այլև ահաբեկչական խմբավորումների տրամադրության ներքո, ինչը երկրի անվտանգության համար սպառնալիք է: Աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերված դրամական փոխանցումները կազմում են 7 հազար դոլար:
Արդյունքում դատարանը կալանավորել է յոթ կասկածյալներին, այդ թվում Ստամբուլի մաքսատան աշխատողների և գործարարների: