Լեհաստանը որոշել է բացել Բելառուսի հետ սահմանը

Սահմանը կբացվի սեպտեմբերի 25–ի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Լեհաստանը սեպտեմբերի 25-ին կբացի Բելառուսի հետ սահմանային անցումները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Մենք ներքին գործերի նախարարի և վարչակազմի հետ որոշում ենք կայացրել Բելառուսի հետ սահմանի անցակետերը կրկին բացելու մասին։ Որոշումը կստորագրվի այսօր», - ասել է Տուսկը։
Վարչապետը հավելել է, որ սահմանը կբացվի սեպտեմբերի 25–ի գիշերը։
Լեհաստանը սեպտեմբերի 12-ի գիշերը փակել էր Բելառուսի հետ սահմանը։ Այդ որոշումը Տուսկը հիմնավորել էր «անվտանգային շահերով»՝ դա բացատրելով «Արևմուտք-2025» ռուս-բելառուսական զորավարժությունների ակտիվ փուլի մեկնարկով: Զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը:
Բելառուսի տարածքում մնացել են 1453 լեհական բեռնատարներ, որոնց ելքը հնարավոր է միայն սահմանի բելառուսա-լեհական տեղամասով: Հաշվի առնելով, որ լրանում է ԵԱՏՄ տարածք դրանց ժամանակավոր մուտքի ժամկետը, Բելառուսի պետական մաքսային կոմիտեն որոշել է 10 օրով երկարաձգել երկրի տարածքում Լեհական բեռնատարների ներկայությունը:
ՌԴ դեսպանը Լեհաստանում տեղի ունեցածը ծրագրված սադրանք է անվանել. դեսպանություն
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ երկիրը Լեհաստանի հետ պատերազմ չի ցանկանում: