Մահացել է 1992թ. Շուշի առաջինը մտած տանկի հրամանատար Գագիկ (Գագա) Ավշարյանը

Գագիկ և Մխիթար Ավշարյանները Արցախում. Արխիվային լուսանկար
2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն ապամոնտաժել է Շուշի տանող ճանապարհին հայերի տեղադրած տանկ–հուշարձանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է 1992 թ. Շուշի առաջինը մտած S–72 տանկի հրամանատար, գնդապետ Գագիկ (Գագա) Ավշարյանը։ Նա 60 տարեկան էր։
Ավշարյանն իր տանկի անձնակազմից միակն էր, որ ողջ էր մնացել։
1992 թվականի մայիսի 8-ի գիշերը Ավշարյանը նշանառու օպերատոր Շահեն Սարգսյանի և մեխանիկ-վարորդ Աշոտ Ավանեսյանի հետ մասնակցել է Շուշիի համար վճռական տանկային մարտին։ Նրանց S-72 տանկը ոչնչացրեց թշնամական երկու ծանր ամրացված հրետանային մարտական միավոր։ Ավշարյանը ծանր վիրավորվեց և տարհանվեց մարտադաշտից։ Տանկը ավելի ուշ պայթեցվեց, ինչի հետևանքով Ավշարյանը մնաց անձնակազմի միակ փրկվածը։
Չնայած ծանր վնասվածքներին՝ Ավշարյանը շարունակեց ծառայությունը, ինչպես նաև իր ջանքերով վերականգնեց S-72 տանկը, որ հետագայում դարձավ հուշարձան։
«Շուշիի տանկ» անվամբ հայտնի դարձած այդ հուշարձանը դարձավ Արցախի հաղթանակի խորհրդանիշներից մեկը։
2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն ապամոնտաժել է Շուշի տանող ճանապարհին հայերի տեղադրած տանկ–հուշարձանը: