Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը հետ են մղում ԱԹՍ–ների հարձակումը Մոսկվայի վրա. Սոբյանին

Սերգեյ Սոբյանինը. Արխիվային լուսանկար
Արտակարգ բոլոր ծառայությունները տեղում աշխատում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը հետ են մղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի վրա։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ–ը դիմագրավում է Մոսկվայի վրա հարձակված անօդաչու միջոցների հարձակմանը»,– գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Քաղաքապետը նշել է, որ տեղում աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։