Խոշոր հրդեհ Անթալիայում. հյուրանոցներից շտապ տարհանում են զբոսաշրջիկներին

Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։
Sputnik
Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող հյուրանոցներից շտապ տարհանում են զբոսաշրջիկներին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Անցած գիշեր անտառային հրդեհ է բռնկվել Անթալիայի մերձակայքում գտնվող Կունդու և Բելեկ շրջանների միջև:
Հրդեհներ են բռնկվել նաև Մուղլա և Այդըն նահանգներում։ Կրակի դեմ պայքարելու համար ներգրավվել է 14 ինքնաթիռ, 20 ուղղաթիռ և ավելի քան 800 մարդ:
Անտառային հրդեհ Ալանիայում. կրակը մոտենում է ափին, 150 տան բնակիչներ են տարհանվել