Հրաչյա Պողոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանն արդեն երկու մեդալ ունի այս առաջնությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը (60 կգ) դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Եվրոպայի բրոնզե մեդալակիրը մրցեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբիլովի հետ և կամային հաղթանակ տարավ 1:1 հաշվով:
Պողոսյանը 1/8 եզրափակիչում պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Գանիևին։
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Սլավիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ երեկ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց։
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։