ԱՄՆ-ն ներկայացնող երգչուհին չի մասնակցի «Ինտերտեսիլ» մրցույթին

Պատճառը Ավստրալիայի կառավարության աննախադեպ ճնշումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երգչուհի Vassy-ն, որը պետք է «Ինտերտեսիլում» ներկայացներ ԱՄՆ-ն, չի մասնակցի մրցույթին։ Այս մասին հայտարարել են հաղորդավարները ուղիղ եթերում։
«Ավստրալիայի կառավարության կողմից աննախադեպ քաղաքական ճնշումների պատճառով երգչուհի VASSY-ն (ԱՄՆ–ի և Ավստրալիայի քաղաքացի) չի կարողանա ելույթ ունենալ մրցույթի եզրափակիչ փուլում։Այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Ավստրալիայի կառավարությունը պաշտոնական նոտա է հղել նրա հասցեին»,– ասված է մրցույթի կազմակերպիչների հայտարարությունում:
«Ինտերտեսիլ» մրցույթը գոյություն է ունեցել 1946-1993 թվականներին Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման միջազգային կազմակերպությանը (OIRT) կից։ Կազմակերպվել է 1960-1980-ական թվականներին «Եվրատեսիլի» նմանությամբ։
2023 թվականի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային համաժողովի ժամանակ հայտարարվեց, որ «Ինտերտեսիլը» կրկին կանցկացվի, և նոր մրցույթին կմասնակցեն առաջին հերթին ԲՐԻԿՍ-ի երկրները:
«Ինտերտեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը մեկնարկել է այսօր Մոսկվայում։
Հայաստանը չի մասնակցում մրցույթին, թեև ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը ուրախ կլիներ մրցույթում տեսնել նաև հայ երգիչների։