ՌԴ–ում հեռախոսային խարդախներ են ձերբակալվել, որոնք գործակցել են Ուկրաինայի հետ. կադրեր

Խարդախների օրական շրջանառությունը մոտ 10 մլն ռուբլի է կազմել։
Sputnik
ՌԴ ՆԳՆ աշխատակիցները Մոսկվայի մարզի Կոլոմնա քաղաքում 2 քաղաքացու են ձերբակալել, որոնք կասկածվում են Ուկրաինայում գործող զանգերի կենտրոններին ֆինանսական ծառայություններ մատուցելու մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Ձերբակալվածներից մեկը Մոսկվայի մարզի բնակիչ է, մյուսը` Կրասնդարի երկրամասի։
ԱԴԾ–ն ձերբակալել է 2 տղամարդու, որոնք Կիևին տվյալներ են փոխանցել Յարոսլավլի մարզի մասին
Նրանք իրենց զոհերից շորթված գումարները կանխիկացրել են, կրիպտոարժույթի վերածել և փոխանցել Ուկրաինայում գործող զանգերի կենտրոններին։
Օրական շրջանառությունը մոտ 10 մլն ռուբլի է կազմել։
Կիևի պատվերով պայթյուն իրականացնելու համար ռուսաստանցի կին է ձերբակալվել. ԱԴԾ