ՈւԵՖԱ-ի գործկոմը քննարկել է ռուսաստանյան թիմերին մրցումներին թույլ տալու հարցը

ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստը տեղի է ունեցել Տիրանայում սեպտեմբերի 11-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գործկոմը քննարկել է միջազգային մրցումներին Ռուսաստանի թիմերի մասնակցության համար միջոցների մեղմացման հարցը, որի օգտին հանդես են եկել մի շարք երկրներ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) միջոցառումների և մարքեթինգային հաղորդակցությունների տնօրեն Կիրիլ Տերեշինը։
ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստը Տիրանայում կայացել է սեպտեմբերի 11-ին:
ՈւԵՖԱ-ի ղեկավարն ասել է, թե երբ Ռուսաստանը կվերադառնա ֆուտբոլի միջազգային մրցաշարեր
Տերեշինի տվյալներով՝ Ռուսաստանի թիմերի մասնակցությունը լիարժեք վերականգնելու օգտին հանդես են եկել Բուլղարիան, Սերբիան, Բոսնիան և Հերցեգովինան, Հունաստանը, Հունգարիան, Ղազախստանը և Ադրբեջանը: Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան հանդես են եկել կանանց և երիտասարդական թիմերի համար ներկայիս սահմանափակումները մեղմելու օգտին: Նշվում է, որ Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան, Չեխիան, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան պատրաստ են քննարկել տարբերակը, եթե խնդրո առարկա հարցը ստանա ՈւԵՖԱ-ի համաձայնությունը։
Նշենք, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն 2022 թվականի փետրվարին անորոշ ժամկետով արգելել էին Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին մասնակցել միջազգային մրցումներին։
Եվրո-2024-ի հայտացուցակներում ֆուտբոլիստներն ավելի շատ կլինեն. ՈւԵՖԱ-ի նորամուծությունը