Կիևը փորձում է սաբոտաժի ենթարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ներկայիս ամերիկյան գիծը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դեսպանների կլոր սեղանի ժամանակ։
«Մենք տեսնում ենք նաև, որ Վաշինգտոնի նոր վարչակազմում նույնպես հասկանում են ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը դրա արմատական պատճառների ճանաչման միջոցով և գործողություններ ձեռնարկելով, որոնք կվերացնեն այդ արմատական պատճառները․․․ Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են Կիևում ամերիկյան վարչակազմի այդ գիծը փորձում ամեն կերպ սաբոտաժի ենթարկում»,-ասել է Լավրովը։
Նախարարի խոսքով՝ օգոստոսին Ալյասկայում կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը, որտեղ հստակ դրսևորվել է Վաշինգտոնի ըմբռնումը ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության հարցում։
Այս ըմբռնումը, Լավրովի խոսքով, երևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնություններում:
Մինչդեռ, ինչպես ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, Կիևն ու Եվրոպան փորձում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել հրաժարվել Ուկրաինայի հարցում խաղաղարար ջանքերից, ցանկանում են խափանել կարգավորման գործընթացը։
«Թե՛ եվրոպացիները, թե՛ ուկրաինական ռեժիմը փորձում են համոզել Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից, վերադառնալ Ռուսաստանի հետ առճակատման, ըստ էության Բայդենի պատերազմը վերածել Թրամփի պատերազմի»,-ասել է նախարարը:
Լավրովը հավելել է, որ Կիևը ձգտում է Արևմուտքի առողջ ուժերին թույլ չտալ հետևել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղեգծին։
«Ըստ էության, նա (Վլադիմիր Զելենսկին) ուզում է թույլ չտալ, որ Արևմուտքում առողջ ուժերը հետևեն առողջ ուղուն»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները կայացել են օգոստոսի 15-ին Ալյասկայում: