Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտվածին

Դատարանն ապացուցված է համարել, որ Շահբազին հետախուզական տեղեկատվություն է փոխանակել «Մոսադի» հետ կապված գործակալների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Իրանը մահապատժի է ենթարկել Բաբակ Շահբազիին, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար, հաղորդում է Mehr-ը:
Շահբազին մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 17-ի առավոտյան։
Մինչ այդ տեղի է ունեցել դատաքննություն, որի ընթացքում, ինչպես հաղորդում է պարբերականը, հաստատվել է այն տեղեկությունը, որ նա հետախուզական տեղեկատվություն է փոխանակել «Մոսադի» հետ կապված գործակալների հետ:
Իրանական պարբերականը նշում է, որ իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալությունը բազմիցս Իրանի տարածքում լրտեսական, դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ է կազմակերպել, այդ թվում՝ կիբեռհարձակումներ, ատոմային գիտնականների սպանություններ:
Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրանի իշխանությունները բազմիցս հայտնել են Իսրայելի հետ համագործակցած մարդկանց ձերբակալությունների մասին: