Գազի պայթյուն բնակելի շենքում՝ Իրանի հարավ-արևմուտքում. 6 զոհ կա

Գազի պայթյունի հետևանքով շենքն ամբողջությամբ ավերվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով վեց մարդ է մահացել: Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
«Այսօր առավոտյան Ահվազի Փարդիս թաղամասի բնակելի քառահարկ շենքում գազի պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պետական հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ պայթյունից շենքն ամբողջությամբ փլուզվել է։