ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը։ Տեղեկությունը հայտնում է «The New York Times»-ը:
89-ամյա Ռեդֆորդը մահացել է Յուտա նահանգի իր տանը: Այս մասին հայտնել է Rogers & Cowan PMK գործակալության գործադիր տնօրեն Սինդի Բերգերը, որն աշխատում էր դերասանի հետ:
Նրա խոսքով՝ Ռեդֆորդը մահացել է սեպտեմբերի 16-ի վաղ առավոտյան, քնել է և չի արթնացել։
Ռեդֆորդը խաղացել է «Բաթչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Խաբեություն», «Քոնդորի երեք օրը», «Նախագահի ամբողջ վաշտը» ֆիլմերում։ Նա նաև նկարահանել է «Սովորական մարդիկ» (1981) ֆիլմը և «Օսկար» ստացել լավագույն ռեժիսուրայի համար։