ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները Դոնեցկի Հանրապետության Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման վայր և ԱԹՍ-ների կառավարման կետ են ոչնչացրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման 2-րդ գվարդիական հրետանային բրիգադի հետախուզության ստորաբաժանումները համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հաշվարկի հետ համատեղ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր տեղակայման վայրը», - ասված է հաղորդագրությունում:
2-րդ գվարդիական հրետանային բրիգադի FPV-դրոնների հաշվարկներն էլ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։