Ռուսաստանը հուլիսին եղել է գազի երկրորդ հիմնական մատակարարը Եվրամիությանը

Ամռան կեսերին Ռուսաստանը 995 մլն եվրոյի գազ է արտահանել ԵՄ երկրներ, ինչը 13%-ով ավել է հունիսի մակարդակից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հուլիսին Ռուսաստանը նախորդ ամսվա համեմատ 13%-ով ավելացրել է ԵՄ գազի մատակարարումները` դառնալով միության երկրորդ հիմնական մատակարարը։ ՌԻԱ Նովոստին սա պարզել է` վերլուծելով Եվրոստատի տվյալները։
Ամռան կեսերին Ռուսաստանը 995 մլն եվրոյի գազ է արտահանել ԵՄ երկրներ, ինչը 13%-ով ավել է հունիսի մակարդակից։ Մատակարարումներում ռուսական ընկերությունների մասնաբաժինն աճել է մինչև 14.5%՝ նախորդ ամսվա12.5%-ի համեմատ։
Մատակարարումների ոչ մեծ աճը ռուսական ընկերություններին թույլ է տվել դառնալ երկրորդը ԵՄ արտահանման ծավալով։ Դեռ մեկ ամիս առաջ նրանք երրորդ տեղում էին։ Հուլիսին ավելի շատ մատակարարել է ԱՄՆ–ն, որի արտահանումը մեկ ամսվա ընթացքում փոքր–ինչ նվազել է՝ 2.1 մլրդից հասնելով 2 մլրդ եվրոյի։ Ալժիրը կտրուկ` մեկ քառորդով կրճատել է մատակարարումները (մինչև 962 մլն եվրո), ինչի հետևանքով երկիրն իջել է երրորդ հորիզոնական։
Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծով
Առաջատար հնգյակում են նաև Նորվեգիան, որի արտահանումը հուլիսին կազմել է 913 մլն եվրո՝ նախորդ ամսվա 823,4 մլնի փոխարեն, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, որի ամսական վաճառքն աճել է 14%-ով՝ հասնելով 758,8 մլն եվրոյի։