Համլետ Մանուկյանը արծաթե մեդալ է նվաճել World challenge cup մրցաշարում

World challenge cup-ն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 13-14-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը Փարիզում անցկացված World challenge cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։
World challenge cup-ն անցկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 13-14-ը։
Հիշեցնենք՝ նախորդ օրը Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»: