ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։
Բաքվի դատարանում կայացել է հայ գերիների գործով հերթական «դատական նիստը»
© Photo
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի շարք «փաստաթղթեր» կուսումնասիրվեն դրվագներով:
Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների գործով հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18–ին:
Բաքվի դատարանում կայացել է հայ գերիների գործով հերթական «դատական նիստը»
© Photo
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Բաքվի դատարանում կայացել է հայ գերիների գործով հերթական «դատական նիստը»
© Photo
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: