Արփինե Սարգսյանը ՀՀ 3 մարզում փոխել է պարեկային ծառայության հրամանատարներին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյան. Արխիվային լուսանկար
Նոր պաշտոնյաներից երկուսը նախկինում եղել են հրամանատարի տեղակալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ղեկավար կազմում նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ըստ այդմ, ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար։ Նա նախարարի մեկ այլ հրամանով նա ազատվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար։ Նա նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Սյունիքի մարզում ևս նշանակում է եղել` ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության գումարտակի հրամանատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը։