ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա խոցվել և ճնշվել է շուրջ 180 ուկրաինական ԱԹՍ, 10 խաղաղ բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում մարզի 10 շրջանի 56 բնակավայրեր հայտնվել են Ուկրաինայի հարվածի տակ: Արձակվել է 55 արկ և արձանագրվել է 244 անօդաչու թռչող սարքի հարձակում, որոնցից 178-ը խոցվել և ճնշվել են: Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել 11 բազմաբնակարան շենքերում, 14 առանձնատներում, երկու վարչական շենքերում, ձեռնարկությունում, երկու առևտրային և չորս սոցիալական օբյեկտներում, գյուղատնտեսական ձեռնարկություններում, գյուղտեխնիկայում, 44 տրանսպորտային միջոցներում, տուժել է նաև զոհված զինվորների հուշահամալիրը:
Նա հավելել է, որ Բելգորոդում հարվածներ են հասցրել 32 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 21-ը խոցվել է, վեց խաղաղ բնակիչ վիրավորվել է, Բելգորոդյան շրջանում արձակվել է 12 զինամթերք, հարվածներ են հասցվել 27 անօդաչու թռչող սարքերի, որոնցից 22-ը խոցվել է, իսկ սեպտեմբերի 11-ին վիրավորված տղամարդը բժշկական օգնության է դիմել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։