ԵՐԵՎԱՆ, 14սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Ակրոնի» դեմ (2:1) խաղում:
2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը վերջին ինը ՌՊԼ խաղերում արդեն կատարել է 10 գոլային փոխանցում։
Ավելին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել այս ինը խաղերից ութում։
Ինչպես հաղորդում է Opta Sports-ը իր Telegram ալիքում, «Կրասնոդարի» մնացած խաղացողները այս ինը խաղերում կատարել են վեց գոլային փոխանցում, ինչը կազմում է 37.5%: Միևնույն ժամանակ, «ցուլերի» բոլոր գոլային փոխանցումների ընդհանուր թվից Էդուարդի գոլային փոխանցումները կազմում է 62.5%:
Օգոստոսին Սպերցյանը ճանաչվել էր «Կրասնոդարի» լավագույն խաղացող։ Կիսապաշտպանը ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ստացել էր երկրպագուների ձայների 44.84%-ը։