Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ

Կիսաեզրափակիչում Անդրեասյանը կմրցի ճապոնացի ըմբիշի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արման Անդրեասյանը 8:6 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում հանդես եկող 26-ամյա Անդրեասյանը կիսաեզրափակիչում կմրցի ճապոնացի ըմբիշի հետ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցում է 10-հոգանոց կազմով, ազատ ոճում 5 մարզիկ ունենք։
Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր