ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ժամը 14։00-ին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են «Մերսեդես» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ փրկարարների հասնելը «ԳԱԶ»-ի վարորդը և «Մերսեդես»-ի երեք ուղևորները հոսպիտալացվել են։