ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր վարերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 11։00-ի սահմաններում Արարատ գյուղում 24-ամյա Էրիկ Փ․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել մի կնոջ ու նրա 3-ամյա դստերը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Կինն ու երեխան տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ այնտեղից երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ, սակայն չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։