ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 12-14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը կլինի24-26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։