Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, ժամանակ առ ժամանակ անձրև կգա. եղանակի տեսություն

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին շրջաններում տեղումներ են սպասվում նաև սեպտեմբերի 12-13-ին և 14-ի գիշերը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի ևս 5-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես այսօր և առաջիկա գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-19 մ/վ արագությամբ:
Հայաստան-Իռլանդիա հանդիպումը՝ լուսանկարներով