ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունն իր շենքը կունենա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս պահին ծառայությունը տեղակայված է Երևանի Բաղրամյան 24 հասցեում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում։ Նոր հասցեն չի նշվում. որոշման մեջ նշված է, որ այն հույժ գաղտնի է։
Որոշման մեջ նաև նշվում է, որ այսպիսով հնարավոր կլինի ապահովել ծառայության բնականոն գործունեությունը։
Այդ նպատակով ՀՀ 2025 թ–ի պետական բյուջեով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 1 մլրդ 710 մլն դրամ: