Լեհաստանն օդանավակայաններ է վերադարձրել երկինք բարձրացված ինքնաթիռները

Զինվորականները անհայտ առարկա կամ բեկորներ նկատած բնակիչներին հորդորում են չմոտենալ ու չդիպչել դրանց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանը օդանավակայաններ է վերադարձրել ինքնաթիռները, որոնք երկինք էին բարձրացվել օդային տարածքի խախտման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությանը:
«Լեհական և դաշնակից ռազմաօդային ուժերի գործողություններն ավարտվել են։ Շարունակվում են աշխատանքները Լեհաստանի օդային տարածքը խախտած օբյեկտների ընկնելու հնարավոր վայրերի որոնման և հայտնաբերման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ զինվորականները անհայտ առարկաներ կամ բեկորներ նկատած բնակիչների հորդորում են չմոտենալ ու չդիպչել դրանց։
«Նման իրերը կարող են վտանգ ներկայացնել և վտանգավոր նյութեր պարունակել։ Դրանք պետք է մանրակրկիտ ստուգվեն համապատասխան մարմինների կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Լեհական ԶԼՄ-ները, հղում անելով ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը, հայտնել էին, որ չորս լեհական օդանավակայաններ, այդ թվում՝ Վարշավայում, անցած գիշեր փակվել են չպլանավորված ռազմական գործունեության պատճառով, որը կապված է պետության անվտանգության ապահովման հետ: Լեհ զինվորականներն իրենց հերթին պնդում են, որ խոցել են մի քանի ԱԹՍ, որոնք խախտել են երկրի օդային տարածքը: