ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի և Կուրսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա շուրջ 3 ժամում ուկրաինական 32 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:15-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև 14:00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 32 ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել, որոնցից 25-ը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա, չորսը՝ Սև ծովի, 2-ը՝ Կուրսկի մարզի և մեկը՝ Կրասնոդարի մարզի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։