Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը» Բաքվում. հարցաքննվել են «զոհերը»

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 16-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Այսօր Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետ​​նախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերական դատական ​​նիստը։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «դատավարության» ընթացքում լսել են «զոհերին»։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում
Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 16-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: