ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մեքսիկայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 55-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Գնացքը մխրճռվել է երկհարկանի ավտոբուսի մեջ` այն երկու մասի «կիսելով»։
Դեպքը տեղի է ունեցել Ատլակոմուլկո քաղաքի արդյունաբերական գոտում, Մեքսիկայի մայրաքաղաքից մոտ 130 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Բախման պահը ֆիքսել է տեսախցիկը։