Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ առաջին նախագահի և ՌԴ դեսպանի զրույցն ավելի քան մեկ ժամ է տևել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Լուրը հրապարակվել է ՀՀ առաջին նախագահի ֆեյսբուքյան էջում։
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:

«Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը` Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը հանդիպել էին նաև փետրվարի 18–ին։