Կրակոցներ Երևանում. տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Պարեկները վնասազերծել են զինված կասկածյալին, որը նախկինում դատապարտված է եղել ծանր հանցագործության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում կրկին սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 10:00-ի սահմաններում կրակոցներ են հնչել Ռոստովյան 17 շենքում, 1 մարդ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն մահացել է։
Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել։ Տանը գտնվող տղամարդը, որը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, և ոտքին էլ «բրասլետ» է եղել, իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Պարեկները վնասազերծել են կրակողին։
Արմավիրում բախվել են «ՊԱԶ»-ն ու «Լեքսուս»-ը. 9 տուժածից 3–ը անչափահաս են