Իսրայելը հարվածներ է հասցրել Կատարին, ՀԱՄԱՍ–ի առաջնորդներից մեկը սպանվել է

ՀԱՄԱՍ–ի խոսնակը հայտնել է, որ պայթյուններ են որոտացել Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկի շուրջ բանակցությունների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Կատարի մայրաքաղաքում գտնվող թիրախներին, այդ պահին Դոհայում են գտնվել ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է «Doha News»-ը։
Հրապարակման համաձայն՝ հարված է հասցվել կազմակերպության բանակցային թիմին։
Շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկի շուրջ բանակցությունների ժամանակ մի շարք պայթյուններ են որոտացել։
Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80%–ը
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարությանը հարվածելու փաստը, սակայն չի նշել հարձակման վայրը։
«Al Arabiya»-ն գրում է, որ հարձակման ժամանակ սպանվել է ՀԱՄԱՍ–ի առաջնորդներից մեկը՝ Խալիլ ալ-Հայան։
Իսրայելական «Israyel Hayom»–ն հաղորդում է, որ Թել Ավիվը հարվածների մասին նախապես տեղեկացրել է Կատարի և ԱՄՆ–ի իշխանություններին։
Ուշադիր լսե՛ք ինձ, ձեզ զգուշացրել են, հեռացե՛ք այդտեղից. Նեթանյահուն` Գազայի բնակիչներին